News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը մարվել է` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Փարիզի հիմնական տեսարժան վայրերից մեկի լուսավորությունը անջատվել է տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Որոշումն այս մասին կայացրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոն: «Սա հարգանքի տուրք է պայթյունի բոլոր զոհերի համար»,- գրել է նա Twitter-ում:

Ըստ Հիդալգոյի` Փարիզի իշխանությունները մտադիր են շտապ օգնություն ուղարկել Լիբանան` 100 հազար եվրոյի չափով: Այս միջոցները կհամալրեն այն օգնությունը, որը Ֆրանսիան որոշել է ազգային մակարդակով տրամադրել Լիբանանին: Չորեքշաբթի օրը հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել էր 25 տոննա փրկարարական սարքավորումներ եւ 500 հոգու համար նախատեսված դաշտային հիվանդանոց Բեյրութ ուղարկելու մասին մասին:

Ողբերգության կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է ընդհատել արձակուրդը եւ հինգշաբթի մեկնել Բեյրութ` Լիբանանի ղեկավարության հետ երկրում իրավիճակը քննարկելու համար: Փարիզի դատախազության տվյալներով` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է Ֆրանսիայի ավելի քան 20 քաղաքացի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ