News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է հանրապետության առողջարաններում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թվի ավելացման մասին պնդումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի առողջարանային շրջաններում կորոնավիրուսի բռնկման մասին խոսք անգամ չկա: Նոր դեպքերի թվի աճ նկատվել է միայն Անկարայում, Դիարբեքիրում, Գազիանթեփում, Քոնիայում եւ Ստամբուլում »,- ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Ռուսաստանի մի շարք լրատվամիջոցներ նախօրեին հայտնել էին Թուրքիայի առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին՝ վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջիի հայտարարությունը: Սակայն իրականում հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարը հայտարարել է երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հիվանդացության աճի մասին:

Միաժամանակ Կոջան հույս է հայտնել, որ անցյալ շաբաթ Կուրբան-բայրամի տոնակատարությունը չի հանգեցնի կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի էական աճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ