News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 6-ին, ժամը 06։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով Սպարտակ Ա․-ն (ծնված 1997 թ․) տեղում մահացել է, իսկ Ալբերտ Ս․-ն (ծնված 1998 թ․), Արտուշ Ն․-ն (ծնված 1991 թ․), Մանուկ Մ․-ն (ծնված 1989 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ։

Բժիշկները Մանուկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորներից երեքը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, և այդ տեղեկությունը Սպիտակի ոստիկանները ճշտում են, քանի որ մեքենայի մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-Արտուշ Ներսիսյանի անվամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ–ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակցին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ...
Կոպենհագենում այրվել է Բերսեն բորսայի պատմական շենքը
Կոպենհագենի կենտրոնում մի մեծ տարածք շրջափակվել է
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Խուզարկություններն արվում են ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ` պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված․․․
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված…
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Չի կարելի ասել՝ ես դրա իրավունքն ունեմ, բա ես ինչի՞ իրավունքն ունեմ…
Ամենաշատ