News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բարնաուլի քաղաքապետ Վլադիսլավ Ֆրանկը փորձել է ակնոցի փոխարեն պաշտպանական դիմակ դնել աչքերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շուտով շփոթմունքի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Կապիտալ վերանորոգման թեմայի վերաբերյալ գործընկերների առջեւ ելույթ ունենալիս պաշտոնյան, ձեռքին ունենալով մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակ, ինչ-որ պահի ցանկացել է ակնոց դնել, սակայն մտքերի մեջ չի նկատել, թե ինչ է իր ձեռքում։ Արդյունքում նա համարյա դիմակով փակել է աչքերը:

Քաղաքապետը ժպիտով է արձագանքել կատարվածին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ