News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է ՊՆ Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը (ՀՀ ՊՆ կանոնադրություն, հաստատված ՀՀ վարչապետի 25.07.2019թ. N 992-Լ որոշմամբ), որի կազմում ներառվել է նաև նախկին Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը՝ վերանվանվելով Սոցիալական պաշտպանության վարչություն։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի պաշտոնը։ Սերժ Առուշանյանը նշանակվել է ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության Սոցիալական պաշտպանության վարչության պետ»,- տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է: Օրաթերթը նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ