News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302 միլիոն 618 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն իսկ տրամադրել է:

Նա ասաց, որ նախատեսված 277 միլիոն 618 հազար դրամ գումարն ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որոշումը կարևոր է.«Հուլիսյան դեպքերից հետո մենք պիտի աջակցենք սահմանապահ գյուղերին, ես ուզում եմ ասել, որ որոշակի ազդակներ են ստացվում, թե շինարարական աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում, մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ավելի արագ ուզում տեսնել աշխատանքները»:

Վարչապետի խոսքով՝  Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, այդ տունը զրոյից կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղը պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում:

«Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», - ասաց ՀՀ վարչապետը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ երկու օր առաջ եղել է սահմանապահ գյուղերում ու աշխատանքներն արագ տեմպերով են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ