News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երբ ասում ենք տուն, չպետք է հասկանանք չորս պատ, մեկ տանիք, երբ ասում ենք պուրակ՝ չպետք է հասկանանք չորս նստարան: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  պետական շինարարությանը աշխատաքին:

Նրա խոսքով՝  շինարարական նոր կուլտուրա, նոր գույն, նոր փիլիսոփայություն պետք է մտնի այդ փոքր տարածքներում:

«Այստեղ այնպես չէ, որ ահռելի ծավալների գործ ենք անում, բայց այն, ինչ անում ենք, այդ գործի մեջ պետք է արտահայտի այն, ինչի մասին խոսում ենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ապաստարանների հարցին՝ Փաշինյանն ասաց, որ նախկինում էլ որքան ապաստարան մտել է, առաջին ռեակցիան եղել է, թե ոնց կարելի է այսքան անհարգելից վերաբերմունք ունենալ քաղաքացիների նկատմամբ, քանի որ մի հատ ժանգոտած իշավոտնուկ է եղել:

«Հրետակոծությունից մարդուն ասում ենք գնա, մտի հոգեբանական, քաղաքացիական հրետակոծության տակ: Հիմա ինչ-որ կառուցում, ստեղծում ենք, դա պետք է լինի նոր Հայաստանը, Նոր Հայաստանի ֆիզիկական արտահայտությունը և փոփոխությունը: Հին տրամաբանության ծախսված ամեն կոպեկը, նույնիսկ միլիարդը ես համարում եմ վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում բան չի փոխվում, ընդամենը խորանում է հուսահատությունը»,-ասաց նա:

Վարչապետը օրինակ բերեց այս երկու տարվա ընթացքում տեղի ունեցող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք շատ հեռու իրենց ցանկացած որակից,  բայց բացի տնտեսականից, շատ հոգեբանական բան է փոխում, դա մարդիկ ընկալում են որպես հարգանք իրենց նկատմամբ: «Յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գանք, և պետք է զարգանանք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ