News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ  Տեր  Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցները: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:

«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:

«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝ ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:

Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել:  Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:

Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:

«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:

Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ