News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանում կուտակված խնդիրները Երեւանի քաղաքապետարանի վարչական ապարատի փլուզման հետեւանքն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի ապարատը փաստացի չի գործում: «Չեն աշխատում ծրագրման բաժինները, հանձնաժողովները նիստեր չեն անցկացնում, իսկ պաշտոնյաներն անգործ նստած են: Քաղաքապետարան են դիմում ոչ միայն քաղաքացիները, ՀԷԿ-ը եւս դիմել է, որպեսզի ինչ-որ արտոնություններ ստանա աշխատանքների անցկացման համար, սակայն անցել է մեկ տարի, եւ որեւէ պատասխան չկա»,-ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել