News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այս հանգստյան օրերից սկսած՝ Գերմանիան պարտադիր թեսթավորումներ կմտցնի կորոնավիրուսի վարակի բարձր ռիսկ ունեցող երկրներից ճանապարհորդների համար, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ջենս Սպանը, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ երկրում վերջին երեք ամիսների ընթացքում COVID-19-ով վարակման ռեկորդային աճ է արձանագրվել։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել է վարակի 1045 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ամիսների համար: Վերջին անգամ Գերմանիայում վարակի ավելի քան հազար դեպք գրանցվել է մայիսի 7-ին:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, բազմաթիվ փոքր բռնկումներ են: Մարդիկ վարակվում են ընտանեկան երեկույթներում, աշխատավայրում եւ համայնքային հաստատություններում»,- լրագրողներին ասել է նախարարը:

Միեւնույն ժամանակ դպրոցներում դասերը վերսկսելու հարցը շարունակում է մնալ օրակարգում: Արձակուրդները շուտով կավարտվեն, եւ դաշնային հողերում արձակուրդի ավարտի ամսաթվերը տարբեր են, ինչը մեծացնում է մտավախությունը, որ սովորողները կարող է վարակ բերել տուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրո՞ւս, թե՞ դիմակի բիզնես․քաղաքացին դեմ է դպրոցում դիմակ կրելու պարտադրանքին
Կրթության նախարարություն եմ զանգում ոնց որ միջնադար լինի, մեկն ասում է՝ զանգի մյուսին, էն մեկը...
Սեուլը մտադիր է 4 միլիոն դոլար պահանջել «Սարանգ Զեյլ» եկեղեցուց` կորոնավիրուսի տարածման համար
Վարակման դեպքերի նոր ալիքը բռնկվել էր եկեղեցում, որի անդամներն օգոստոսի կեսերին մասնակցում էին Սեուլի կենտրոնում տեղի ունեցած խոշոր բողոքի ցույցին...
Մշակողը հայտնել է COVID-19-ի դեմ նոր ռուսական դեղի մանրածախ գինը
Այս գինն այս կամ այն կերպ կապված է բժշկական հաստատություն առաքման գնի հետ...
Հարուստ երկրների խումբն արդեն գնել է կորոնավիրուսի դեմ ապագա պատվաստանյութերի դեղաչափերի կեսից ավելին
Իսրայելն աշխարհում առաջին անգամ կորոնավիրուսի պատճառով կրկնակի կարանտին է սահմանել
Սահմանափակումները գործելու են 3 շաբաթ, հիմնականում աշնանային հրեական տոների ժամանակ․․․
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները
Սահմանները բացելու հարցերը քննարկվում են ե՛ւ երկկողմ մակարդակում, ե՛ւ ԵՏՄ-ի շրջանակում, բայց վերջնարդյունքում որոշիչ է համաճարակաբանական իրավիճակի զարգացումը․․․
Ֆոտոռեպորտաժներ