News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երբ երեւանցիները դժգոհություն են հայտնում կառուցապատման կապակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նրանց անվանում է «շանտաժիստներ», չնայած մենք բոլորս խորը հարգանք ենք տածում նրա եւ նրա ստեղծագործական գործունեության հանդեպ: Այս մասին, օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, փաստացի, քաղաքի բնակչությանը համեմատել է ավազակների հետ, որոնք նրա առջեւ ինչ-որ անընդունելի պայմաններ են դրել՝ այս կամ այն շենքի կառուցման կամ շինարարության ընթացքի դադարեցման վերաբերյալ: «Եւս մեկ խնդիր, որը մենք կցանկանայինք բարձրաձայնել՝ դա Երեւանի ռազմավարական տեսլականի եւ զարգացման ծրագրի բացակայությունն է: Այսինքն՝ քաղաքաշինական ի՞նչ չափորոշիչների հիման վրա է իրականացվում կառուցապատումը, կանաչապատումը, ենթակառուցվածքների փոփոխությունը եւ քաղաքում նոր տեխնոլոգիաների ներդրումը: Ի՞նչ պատկերացումներ ունի քաղաքապետարանն ընդհանրապես: Մենք դրանից ոչինչ չենք տեսնում, քանի որ ոչինչ չկա»,- ասաց Պեոչեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ