News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան և նախկին սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ . «Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ, այսպես ասած, օրենքով գողի ազգականներից մեկը, ով համարվում է թաղային հեղինակություն, զանգահարել է աճուրդում մեքենան գնած քաղաքացուն և փորձել օգտագործելով իր լծակները՝ նշված ավտոմեքենան հետ վերադարձնել նախկին սեփականատիրոջը, ով համարվում է, այսպես ասած, թաղային հեղինակության ընկերը»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում, այսպես ասած քրեական հեղինակությունը առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել։

Մեքենայի նախկին սեփականատիրոջ և, այսպես ասած՝ քրեական հեղինակություն հանդիսացող անձի արարքների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ և 223.4-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող տարածք։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող անձը ներկայացել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ