News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ տառապում է դեպրեսիայից, որն իր մոտ թեթեւ ընթացք ունի: Նրա խոսքով` վիճակը կապված է ԱՄՆ-ում համավարակի, ռասիստական ​​բռնության եւ Թրամփի վարչակազմի կեղծավորության հետ, փոխանցում է BBC-ն:

Բարաք Օբամայի կինը պատմել է քնի հետ կապված խնդիրների եւ սովորական ֆիզիկական ակտիվության պահպանման հետ կապված դժվարությունների մասին: «Ես արթնանում են գիշերվա կեսին անհանգստության կամ ծանրության զգացողության պատճառով»,- ասել է Միշել Օբաման իր պոդքասթի նոր թողարկման մեջ: «Ես գիտեմ, որ դեպրեսիան մեղմ է: Ոչ միայն կարանտինի, այլեւ ռասայական կոնֆլիկտի պատճառով, շատ ծանր է օրեցօր հետեւել [Թրամփի] վարչակազմի կեղծավորությանը»,- խոստովանում է Միշել Օբաման:

Ըստ նրա` անտանելի է յուրաքանչյուր օր սկսել ուրերից` աֆրոամերիկացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, այն մասին, որ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիներից մեկը վիրավորվել է, մյուսը սպանվել կամ անարդարացիորեն մեղադրվում է ինչ-որ բանի համար:

Դեպրեսիայից դուրս գալու բանալին, ըստ Միշել Օբամայի, կայուն ռեժիմի պահպանումն է: Միշել Օբաման նշել է, որ որոշակի գրաֆիկն ավելի կարեւոր է դառնում համավարակի եւ կարանտինի ընթացքում:

Բացի այդ, ըստ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկնոջ, հուզական վերելքներն ու անկումները հաղթահարելու համար հարկավոր է «ճանաչել ինքներդ ձեզ» եւ հասկանալ, թե ինչն է ձեզ ուրախացնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ