News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ըստ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության ս․թ․ ապրիլի 29-ին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև եղած միջադեպի ժամանակ Ալեն Սիմոնյանը եղել է հուզական վիճակում և ,հետևաբար նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա գրել է. «Այս որոշման հետ կապված շատ շահարկումներ եղան․ էլ ընտրովի արդարադատություն, էլ անպատժալիություն, նույնիսկ ոմանք հիշեցին «նախորդ հանցավոր ռեժիմի» գործելաոճը։ Ստիպված մի քանի անգամ ուշադիր դիտեցի միջադեպի տեսագրությունը։ Իսկապես, ՀՔԾ-ն թերացել է։ Տեսնյութը դիտելիս պարզ երևում է, թե ինչպես Ալեն Սիմոնյանը իրեն ուղեկցողների հետ խաղաղ զբոսնում էր․․․և հանկարծ Արթուր Դանիելյանը հարձակվում է նրա վրա, թռչում և քթով հարվածում վերջինիս ճակատին։ Եվ այսպես մի քանի անգամ։ Ալեն Սիմոնյանի և նրա ուղեկիցների հաշտության հորդորները Արթուր Դանիելյանին և նրա ընկերներին ապարդյուն էին, ովքեր էլ վայրենաբար շարունակում էին հարձակումները խաղաղասեր, հանդուրժող պետական պաշտոնյայի նկատմամբ։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանը , ստիպված կատարեց իր քաղաքացիական պարտքը և դիմեց հայրենի ոստիկանությանը։ Իսկապես հիանալ կարելի է ոստիկանության օպերատիվ, քաղաքակիրթ աշխատանքով։ Ոստիկանությունը, ի տարբերություն , նախորդ՝ հանցավոր ռեժիմի շրջանին, ցուցաբերեց միանգամայն կիրթ, օրենքով նախատեսված մեթոդներ և առանց ուժ գործադրելու, հանցագործներին վնասազերծեց։ Վերջապես մենք ապրում ենք նոր, իրավական , ժողովրդավարական երկրում, ուր գործում են միայն իրավունքն ու օրենքը, առանց խտրականության, անկախ տվյալ անձի զբաղեցրած դիրքից և պաշտոնից»։

Տպել
Ամենաշատ