News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրներում համավարակի դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածմանն իդեալական պատասխան կլիներ Նոր Զելանդիայում թեստավորման քաղաքականության, Դանիայում դպրոցների բացման մոտեցման եւ Ուգանդայի տեղեկատվական ռազմավարության համադրությունը: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդական Մայքլ Բարբերը եւ Մալայզիայի նախկին վարչապետի նախկին խորհրդական Իդրիս Զալը, գրում է Bloomberg-ը:

Հաջող ռազմավարությունների շարքում փորձագետները, մասնավորապես, նշել են Նոր Զելանդիայում անցկացված լայնածավալ փորձարկումները: Բացի այդ, հետազոտողներն առանձնացրել են Հարավային Կորեան, որտեղ մասնագետներն օգտագործում են հսկողության տեսախցիկների եւ վարկային քարտերի գործարքների տվյալները` վարակվածների տեղաշարժին հետեւելու համար: Գիտնականները նաեւ բարձր են գնահատել այն, թե ինչպես են Ուգանդայի իշխանությունները տեղեկացրել հասարակությանը. նրանք ռադիոհաղորդումներ էին թողարկում` ինտերնետի վատ հասանելիությամբ տարածքների բնակիչների իրազեկման համար: Փորձագետները նշել են նաեւ Դանիայի իշխանությունների որոշումը, որոնք Եվրոպայում առաջինը հաջողությամբ բացեցին դպրոցները կարանտինից հետո:

Փորձագետները նաեւ եզրակացրել են, որ համավարակի ֆոնին տարբեր երկրների միջեւ կոորդինացիան վատն էր, հատկապես` 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանի համեմատ: Այդ ժամանակ տարբեր երկրների ղեկավարներ օգնեցին ընդհանուր արձագանք կազմակերպել ճգնաժամին, նշում է գործակալությունը:

«Պատմության մեջ առաջին անգամ մոլորակի յուրաքանչյուր կառավարությանը միեւնույն տնային առաջադրանք է տրվել նույն ժամանակահատվածում»,- ասել է Բարբերը: Նրա կարծիքով` դա պետք է «հիանալի հնարավորություն դառնար գլոբալ ուսուցման համար», սակայն, ի զարմանս գիտնականների, դա տեղի չունեցավ: Ըստ Բարբերի` տարբեր երկրների կառավարություններ, այնուամենայնիվ, պետք է լուծեն այս խնդիրը, քանի որ այժմ աշխարհն արդեն պատրաստվում է պատվաստանյութի բաշխման եւ տնտեսական օգնության հետ կապված նոր խնդիրներին, փոխանցում է Forbes-ը:

Բարբերը շեշտել է, որ ոչ բոլոր հաջող լուծումները կաշխատեն այլ երկրներում: Օրինակ կոնտակտներին հետեւելու հարավկորեական ծրագիրն անթույլատրելի է արեւմտյան որոշ երկրների համար: Այնուամենայնիվ, կարելի է գնալ Ավստրալիայի ճանապարհով, որը գաղտնիության մասին օրենքներ ընդունեց` մարդկանց համոզելու համար, որ իրենց տվյալները չեն օգտագործվի այլ նպատակներով, նշել է հետազոտողը:

Բացի այդ, գիտնականները փորձել են գնահատել, թե որքան է տուժել երկրներից յուրաքանչյուրը եւ որքանով է դրան հաջողվում վերականգնվել համավարակից հետո: Օգոստոսի 5-ին վերականգնման առումով առաջատարներ են Թաիլանդը եւ Հարավային Կորեան, իսկ վարկանիշի ամենաներքեւում Հոնդուրասը եւ Բահամներն են: Ընդ որույմ, Միացյալ Թագավորությունը 184 երկների շարքում զբաղեցրել է 28-րդ տեղը, իսկ ԱՄՆ-ը` 131-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ