News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության քաղաքներում ու ճանապարհներին շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օգոստոսի 5-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրում և Էջմիածնում։

Տարբեր խախտումների համար 24 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 5 վարորդ երթևեկում էր առանց վարորդական վկայականի, 17 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, իսկ 18-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր։

Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա, որոնք էին, իսկ 1-ը փոխարինված համարանիշով էր։

Ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր խախտումների համար կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ 164 արձանագրություն։

Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Տպել
Ամենաշատ