News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Լիբանանի անվտանգության գլխավոր ծառայություններից մեկը նախարարների կաբինետին հայտնել է Բեյրութի նավահանգստում պայթուցիկ քիմիական նյութերը պահելու վտանգի մասին: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանի մաքսային վարչության ղեկավար Բադրի Դահերը:

Ըստ նրա` պետական ​​անվտանգության ծառայությունն անցած տարվա ընթացքում ուսումնասիրում էր ամոնիումի նիտրատի պաշարները: Նա նշել է, որ վտանգի մասին տեղեկացվել է նախարարների կաբինետին, գլխավոր դատախազին եւ պետական ​​հաստատություններին:

Նա հաստատել է, որ 2017-ին նամակ է ուղղել դատավորին, որում նախազգուշացրել է «վտանգի մասին, եթե նյութերը մնան պահեստում», եւ դատավորին խնդրել է ցուցումներ տալ:

Դահերն ասել է, որ ինքն ու մաքսային վարչության նախորդ ղեկավարն ընդհանուր առմամբ վեց նամակ են ուղարկել, բայց երբեք պատասխան չեն ստացել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պայթել, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել է մոտ 5000-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ