News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետական ​​եւ դեմոկրատ սենատորները օրինագիծ կներկայացնեն, որը կարգելափակի ԱՄՆ-ի կողմից անօդաչուների միջազգային վաճառքն այն երկրներին, որոնք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը չեն:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է վերանայել հրթիռային համակարգների վերահսկման ռեժիմը` նպատակ ունենալով թույլ տալ, որպեսզի ԱՄՆ պաշտպանական կապալառուներն ավելի շատ անօդաչու սարքեր վաճառեն տարբեր երկրների:

Օրինագիծը կներկայացնեն հանրապետական ​​սենատոր Մայք Լին, դեմոկրատական ​​սենատոր Քրիս Մյորֆին եւ սենատոր Բեռնի Սանդերսը:

ԱՄՆ օրենսդիրներն ավելի վաղ եւս փորձում էին զսպել Թրամփի վարչակազմի` զենքի վաճառքի ծրագրերը, հատկապես` Սաուդյան Արաբիային: Միջոցառումներն երկկուսակցական աջակցության արժանացան, սակայն չկարողացան ստանալ հանրապետականների բավարար ​​աջակցությունը` Թրամփի վետոն չեղարկելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ