News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մեկին չի վստահում, եւ այդ հատկությունը դուր չի գալիս Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին Բելառուսի նախագահը ասել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցի ընթացքում:

«Ինձ դուր չի գալիս նրա գլխավոր հատկությունը: Բայց քաղաքական գործչի համար դա սուպեր է. նա ոչ ոքի չի վստահում: Իսկ ինջ դա պակասում է»,- ասելէ Լուկաշենկան եւ ավելացրել, որ իր եւ Պուտինի միջեւ որոշակի լարվածություն կա, քանի որ երկուսն էլ ուժեղ անհատականություններ են, փոխանցում է Strana.ua- ն:

Բայց, միեւնույն ժամանակ, Բելառուսի նախագահի խոսքով, նա Ռուսաստանի ղեկավարին անկեղծորեն ավագ եղբայր է համարում: «Բայց ոչ այն իմաստով, որ դու ավագն ես, այլ մենք այստեղ կրտսեր չունենք, ոչ: Նա, իրոք, եւ տարիքով, եւ քաշով մեծ եղբայր է, բայց ավագ եւ կրտսեր եղբոր պահվածքը... Ես կարծում եմ, որ ավագ եղբայրը միշտ պետք է աջակցի փոքրերին»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկան նաեւ հայտարարել է, որ ինքն ու Պուտինը «շատ լավ ընկերներ են` նույնիսկ չնայած այդ հակասություններին»: «Ես կարող եմ նրան ասել այն ամենը, ինչ անհրաժեշտ եմ համարում, նա նույնպես կարող է ինձ ասել: Նույնիսկ տղամարդավարի կարող ենք հայհոյել: Բայց երբեք գոռոց չի եղել. ես զգույշ եմ այդ առումով, եւ Պուտինը եւս բղավելու սովորություն չունի»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել, որ իրենք, այնուամենայնիվ, էմոցիոնալ խոսակցություններ ունենում են: Լուկաշենկոյի խոսքով` ինքը եւ Պուտինը բոլորովին տարբեր մարդիկ են, եւ նման են միայն նրանով, որ տղամարդ են: «Այ մենք տղամարդ ենք` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այստեղ մենք բացարձակապես նման ենք»,- ասել է Լուկաշենկոն:

Նա կարծում է, որ Պուտինը նախագահ չի լինելու մինչեւ 2036 թվականը: «Ոչ, դուք դա հորինել եք: Պուտինը երբեք նախագահ չի լինի մինչեւ 2036 թվականը: Ես 100 տոկոս երաշխավորում եմ. Պուտինը կապտած ձեռքերով իշխանությունը չի պահի, նա տարբերակ կգտնի, որպեսզի իշխանության գան մարդիկ կամ մի մարդ, ով կշարունակի Ռուսաստանի ներկայիս զարգացման ուղին»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն պատմել է նաեւ Պուտինի հետ ծանոթության մասին: Իր նախագահության սկզբում Պուտինն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցի էր նման, քան պետության ղեկավարի, բայց հետո դարձավ պատվավոր քաղաքական գործիչ: «Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան որպես նախագահ, նա երեւի ավելի շատ հատուկ ծառայությունների կրտված սպա էր` բառիս լավ իմաստով: Նա զգուշությամբ հետեւեւմ էր իրավիճակին. նա առանձնապես մեծ փորձ չուներ, բայց արժանապատվորեն էր պահում իրեն: Երբեք բախման չէր գնում, չէր վիճում, լսում էր»,- ասել է նա:

Հիմա, ըստ Լուկաշենկայի, Պուտինին պետք չէ այդպես իրեն պահել, քանի որ «նրա համակարգիչն արդեն աշխատում է»:

Բելառուսի նախագահը պնդում է, որ ինքը չի հիշում Պուտինի հետ առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դեռ աշխատում էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ