News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց. վաղը կրկին ակցիայի մասնակիցները կհավաքվեն Ամուլսարում։

Նշենք, որ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը քիչ առաջ հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում, վաղը կգան համապատասխան մասնագետներ եւ մոտավորապես 7 մետր կտեղափոխեն համապատասխան տարածք։

Ակցիայի մասնակիցներին վագոն-տնակների 7 մետր հեռացնելը դուր չեկավ. նրանք պահանջում են առնվազն 30 մետրով հեռացնել վագոն-տնակները։

Ջերմուկի քաղաքապետը լրագրողներին ասաց նաեւ, որ վաղը հնարավոր է ոչ միայն «Լիդիան» ընկերության վագոն-տնակների հեռացումը, այլ նաեւ Ամուլսարի պահապանների վագոն-տնակների հեռացումը։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ նախորդ 2 օրերին Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ