News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Twitter միկրոբլոգի ցանցում հատուկ պատկերանշան է հայտնվել կառավարության հիմնական պաշտոնյաների, այդ թվում` արտաքին գործերի նախարարների եւ դեսպանների էջերի համար: Այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի օգտատերերը կարողանան կշռադատված որոշումներ կայացնել, բացատրել են Twitter-ի վարչակազմից:

Փոփոխություններն ազդել են հինգ երկրներից պրոֆիլներին` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​անդամներին` Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան եւ Ֆրանսիա: Հետագայում պետությունների ցանկը կընդլայնվի, նշում են ընկերությունում: Ընդ որում, պետությունների եւ կառավարությունների ղեկավարների անձնական էջերը չեն նշվելու, քանի որ դրանց տերերը հայտնի են, հայտնում է DW-ն:

Նորամուծությունը տարածվել է նաեւ պետական ​​լրատվամիջոցների, ինչպես նաեւ դրանց գլխավոր խմբագիրների էջեր վրա: Սակայն մակնշումը չի ազդի պետական ​​միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցների վրա, որոնք խմբագրական անկախություն ունեն, ընդգծել են միկրոբլոգի ներկայացուցիչները:

Երբ մարդիկ այլ երկրից էջեր են տեսնում, որում աշխարհաքաղաքական հարցեր են քննարկում, նրանք պետք է հասկանան դրա ազգային պատկանելիությունը եւ ավելի տեղեկացված լինեն այն մասին, թե ով է ներկայացնում այդ պրոֆիլը, շեշտել են Twitter- ում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ