News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալը կողմ է դրույքների իջեցմանն այն ​​պահից, երբ Նախագահ Թայիփ Էրդողանը նրան նշանակեց այդ պաշտոնում եւ հանձնարարեց երկիրը դուրս բերել անկումից եւ արժութային ճգնաժամից, հայտնում է Reuters-ը:

Սակայն այժմ, երբ լիրայի փոխարժեքն ընկել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, որոշ թրեյդերներ եւ վերլուծաբաններ ակնկալում են, որ Ույսալը կսկսի բարձրացնել տոկոսադրույքները` նույնիսկ ավելի խորը ճգնաժամից խուսափելու համար: Էրդողանը մի քանի անգամ կրկնել է հակասական այն տեսակետը, որ բարձր դրույքները գնաճի են հանգեցնում, եւ աշխատանքից հեռացրեց Ույսալի նախորդին` իր հրամաններին չհնազանդվելու համար:
Թուրքիայի Կենտրոնական բանկը դեռ չի մեկնաբանել դրույքների բարձրացման կամ քաղաքական ճնշման հարցի վերաբերյալ սպասումները: Ույսալն անցած շաբաթ ասել էր, որ Կենտրոնական բանկի քաղաքականությունը համահունչ է գնաճի կանխատեսումներին, իսկ ավելի վաղ խոսել էր կարգավորիչի քաղաքականության անկախության մասին:

Ներդրողները, վերլուծաբանները եւ Թուրքիայի կենտրոնական բանկին մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ լիրայի անկումը կանխելու համար դրույքների բարձրացումն ամենածայրահեղ միջոցը կդառնա:

Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում տոկոսադրույքը 24-ից իջեցրեց մինչեւ 8.25 տոկոս, նման արագ շրջադարձը, ամենայն հավանականությամբ, կառավարության լուռ հաստատում կպահանջի, նշում են վերլուծաբանները:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրվա ընթացքում փողային շուկայի թրեյդերները վստահություն են հայտնում, որ Կենտրոնական բանկի ղեկավարը, ով հունիսին ընդմիջում էր վերցրել մեկ տարի շարունակվող տոկոսադրույքների ագրեսիվ կրճատման հարցում, այլ ելք չունի, քան մոտ ապագայում խստացնել դրամավարկային քաղաքականությունը` երկու տարում երկրորդ արժութային ճգնաժամից խուսափելու համար:

Հինգշաբթի լիրան թարմացրեց իր պատմական մինիմումը եւ տարեսկզբից դոլարի հետ ընկավ գրեթե 20 տոկոսով` չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան արժույթն ինքնին թույլ դինամիկա է ցույց տալիս:

Թուրքիայի Կենտրոնական բանկի առանցքային փոխարժեքը 8.25 տոկոս է, սակայն շուկան ակնկալում է, որ այն մինչեւ տարեվերջ կբարձրանա 250 կետով: Goldman Sachs-ի վերլուծաբանները պակաս նշանակալի աճ են կանխատեսում` 175 բազիսային միավոր: Ոմանք մտավախություն ունեն, որ ամենավատ սցենարի դեպքում Կենտրոնական բանկը պահուստներինվազմանը զուգահեռ կկրճատի միջամտությունները` ազգային արժույթին աջակցելու համար, ինչը հետագա արժեզրկում եւընթացիկ օպերացիաների հաշվի դեֆիցիտ կառաջացնի:

«Մենք շատ բաղադրիչներ ունենք լիարժեք ճգնաժամի համար,- ասել է Pictet Asset Management ավագ տնտեսագետ Նիկոլայ Մարկովը,- Հույսն այն է, որ կենտրոնական բանկը կսկսի ավելի ակտիվ քաղաքականություն վարել»:

Գնաճը Թուրքիայում կշուրջ 12 տոկոս է կազմում, եւ արդյունքում ազգային արտարժույթով դեպոզիտները պահող ավանդատուների համար իրական տոկոսադրույքները շարունակում են խորը բացասական մնալ` ավելի խորացնելով լիրայի անկումը:

Մինչդեռ Անկարային դրամավարկային քաղաքականությանն այլընտրանք չի մնում:

Կենտրոնական բանկի համախառն պահուստներն այս տարի կրճատվել են` 81 միլիարդ դոլարից հասնելով 51 միլիարդ դոլարի, վկայում են պաշտոնական տվյալները:

Թրեյդերների տվյալներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ անկումը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ անցյալ տարվանից Կենտրոնական բանկը եւ պետական ​​բանկերը մոտ 110 միլիարդ դոլար են վաճառել լիրան կայունացնելու համար, ընդ որում, վերջին շաբաթներին վաճառքներն արագացել են:

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգից եւ այլ կենտրոնական բանկերից ֆինանսավորում ստանալու Անկարայի փորձերը պսակվել են միայն Քաթարի հետ գործարքով:

Տոկոսադրույքների բարձրացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի օտարերկրյա ֆինանսավորման նոր աղբյուրներ գտնել, ասել է բարձրաստիճան թուրք բանկիրը` հավելելով. «Մենք տոկոսադրույքների բարձրացում չենք ակնկալում, եթե միայն այլ տարբերակ չլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ