News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աղմուկի ճնշման Krisp ինտելեկտուալ տեխնոլոգին, որը խլեցնում է շրջապատող ձայները, հայտնվել է ճիշտ ժամանակին, գրում է Techcrunch-ը:
Ընկերությունը առաջ է անցել վիրտուալ ներկայությանը գլոբալ անցման գործընթացում եւ 5 միլիոն ԱՄՆ դոլարի A սերիայի ֆինանսավորման փայլուն ռաունդ է ներգրավել` իր ակտուալ առաջարկն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու համար:

Ընկերությունն առաջիններից մեկն էր արհեստական ​​ինտելեկտի բազմաթիվ նորաստեղծ ձեռնարկությունների շարքում` ունենալով օգտագործման պարզ տարբերակ եւ ակնհայտորեն արդյունավետ տեխնոլոգիաներ:

Krisp-ը կիրառում է իրական ժամանակում մեքենայական ուսուցման համակարգ ձայնի համար, որը կարող է ճանաչել մարդու ձայնը: Կողմնակի հնչյունները մանրակրկիտ կերպով հեռացվում են նույնիսկ խոսքի ընթացքում, իսկ այն, ինչ մնում է, ավելի պարզ է հնչում: Այսքանը: Ձգձգումը նվազագույն են (15 միլիվայրկյան) եւ ցածր հաշվարկային ծախսեր, ինչը նշանակում է, որ համակարգը կարող է գործել գրեթե ցանկացած սարքի վրա, հատկապես` ԱԻ-ի արագացմամբ սարքերի, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասի դեպքում է:

Ընկերությունը սկսել է վճարովի մակարդակով անվճար ավտոնոմ ծրագրային ապահովման առաջարկով, որը վերացնում էր ժամանակավոր սահմանափակումները:

«Նախկինում մեր եկամուտները լավն էին, բայց դեկտեմբերին մենք սկսեցինք աշխատել ձեռնարկություններում: COVID-ն իսկապես արագացրեց այս պլանը»,- բացատրեց Krisp-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը: «Մարտին մեր ամենախոշոր հաճախորդը դարձավ խոշոր տեխնոլոգիական ընկերությունը` 2000 աշխատակցով: Ընկերությունների թիվը գնալով մեծանում է: Բայց մենք կարծում ենք, որ Krisp-ը դեռ կհետաքրքրի սպառողներին, որովհետեւ բոլորն ունեն դրա կարիքը, այնպես չէ՞»:

Նա ասաց, որ ավելի շատ մեծ խոշոր ընկերություններ են միացել Krisp-ին, այդ թվում` մեկ քոլ կենտրոն` շուրջ 40 000 աշխատակցով: Բաղդասարյանը նշեց, որ ընկերությունն արդեն աշխատում է 600 ձեռնարկության հետ, իսկ տարեկան եկամուտներն աճել են 0-ից մինչեւ 4 միլիոն դոլար:

Սա մեծ հաղթանակ է Krisp-ի թիմի համար, որը բաժանված է ԱՄՆ-ի եւ Հայաստանի, որտեղ հիմնադրվել է ընկերությունը, եւ աշխատակազմի կոմպլեկտավորման գլոբալ մոտեցման ստուգման միջեւ. համաշխարհային մակարդակի տաղանդավոր մասնագետներ կարելի է գտնել ոչ միայն Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլ տեխնոլոգիական կենտրոններում, այլեւ` փոքր երկրներում, որոնք չեն օգտվում տեղական գովազդի եւ ներդրումային ենթակառուցվածքների առավելություններից:

Ֆինանսավորումը, իհարկե, այլ պատմություն է, բայց, գումար հավաքելով, ընկերությունն այժմ աշխատում է ընդլայնել իր արտադրանքը եւ թիմը: Krisp-ի հաջորդ քայլը խոսակցությունների մետատվյալների մոնիտորինգն ու ներկայացումն է:

«Հաջորդ ինտեռացիան ձեզ իրական ժամանակում հետադարձ կապ կտա այն մասին, թե ինչպես եք դուք հանդես գալիս որպես զեկուցող»,- բացատրեց Բաղդասարյանը: «Խոսելը հմտություն է, որը մարդիկ կարող են բարելավել: Երբ ինչ-որ մեկը խոսում է, նա միշտ չէ, որ ուզում է դա տեսնել: Բայց ժամանակի ընթացքում մենք կվերլուծենք այն, թե ինչ եք դուք ասում, հուշումներ կտանք բառապաշարի մասին, թե ինչպես բարելավել ձեր խոսակցական հմտությունները»:

Քանի որ ճարտարապետական ​​տեսանկյունից Krisp-ի համար հասանելի են մուտքային եւ ելքային բոլոր հնչյունները, այն կարող է բավականին հեշտությամբ հավաքել այդ տվյալները: Բայց մի անհանգստացեք. ինչպես ընկերության մյուս արտադրանքները, սա եւս բոլորովին գաղտնի է եւ մատչելի սարքերի համար:

«Այս առումով մենք շատ ինքնավստահ ենք. մեր ընկերությունը երբեք տվյալներ չի ուղարկում իր սերվերներին»,- ասել է Բաղդասարյանը: «Մենք դա երբեք չենք բախվել դրան: Մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում մեր տեխնոլոգիաների ստեղծման եւ օպտիմիզացման ուղղությամբ, որպեսզի ձայնը երբեք չլքի սարքը»: Սա պետք է մխիթարի գաղտնիության սիրահարներին, ովքեր կասկածանքով են վերաբերվում իրենց բոլոր խոսակցությունները երրորդ կողմի միջոցով վերլուծության ուղարկելու համար:

Սակայն մոտ ապագայում Krisp-ը շարունակում է կենտրոնացած լինել աղմուկի ճնշման համար իր ծրագրային ապահովման բարելավման վրա, որը կարող եք անվճար ներբեռնել այստեղից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել նոր iPhone-ի հնարավոր շնորհանդեսի ամսաթիվը
Ըստ զրուցակցի տվյալների՝ հոկտեմբերի 13-ին ընկերությունը նախատեսում է միջոցառում, որի ժամանակ կարող է տեղի ունենալ նոր սերնդի գաջեթների շնորհանդես․․․
Samsung-ը ցույց է տվել «ծակ» էկրանով Galaxy S20 FE կիսաֆլագմանը
990 մոդելի չիպսեթը կառուցված է 7 նանոմետրանոց տեխպրոցեսով եւ գործում է առավելագույն 2.7 ԳՀց հաճախականությամբ․․․
ԱՄՆ-ն դժգոհ է Huawei-ի եւ այլ չինական ընկերությունների ներկայությունից Թուրքիայում
Թուրքիայի աճող կախվածությունը Huawei-ից եւ չինական այլ ընկերություններից կարող է բարդացնել ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ...
WhatsApp-ում հայտնվել է Expiring Media նոր գործառույթը
Նորամուծությունն օգտատերերին հնարավորություն կտա նկարներ, տեսանյութեր կամ անիմացիաներ ուղարկել, որոնք ակնթարթորեն կվերանան ստացողի մոտ ֆայլը բացելուց եւ չաթից դուրս գալուց հետո...
Հայ հաքերները հնարավորություն ունեն մասնակցելու Capture the Flag կիբեռանվտանգության հայաստանյան առցանց մրցույթին
CyHub Armenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից…
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար…