News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր ամենաբարձր մակարդակի վրա ստացանք ապացաույց այն բանի՝ ինչի մասին խոսում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում․ Առողջապահության նախարարոթյունը պասիվ դիրքում է եղել, համաճարակի դեմ պայքարում նախաձեռնող չի եղել, այսինքն՝ նախարարությունը իր տեղում չի եղել և ձախողել է համաճարակի դեմ պայքարը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նա գրել է. «Վարչապետն ասում է, որ այս պահին «դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է, որովհետև եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոս, պլյուս-մինուս 1-2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»: Ցավոք դա այդպես չէ, և կրկին անհասկանալի է վարչապետը ինքնուրու՞յն է վերլուծում համաճարակը, թե ինչ որ մեկի կողմից պատկերը ներկայացնում է այնպես, իչպես ձեռնատու է։ Հայտնաբերելիությունը չի աճել, չի բարելավվել, քանի որ էականորեն չի փոխվել թեստավորման ռազմավարությունը, և 30%-ից իջել է 15% միայն համաճարակի զարգացման տեմպի թուլացման պատճառով, այնինչ մենք պարտավոր էինք այնքան ավելացնել թեստավորումը կոնտակտավորների թեստավորման հաշվին, որ այն ժամանակ, երբ օրը 600 դեպք ունեինք դա կազմեր թեստերի 15%-ը։ Այլ կերպ ասած՝ ԱՅՍՕՐՎԱ 15%-ը՝ ԴԱ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՆՎԵՐՆ Է ՄԵԶ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ։

Նախարարը ասում է, որ «նախկինում ունեինք ցուցում, որ 38․5 ջերմությամբ քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո իջեցրեցինք դա 37․5-ի, որը փաստացի ցանկացած ջերմությունն է, միևնույն է, դիմողները քիչ են։ Բայց որպեսզի մենք բաց չթողնենք որևէ թաքնված դեպք, մենք որդեգրել ենք այդ երկրորդ մոտեցումը, ինչն իր արդյունքները, վստահ եմ, կտա։» Խոսքը կոնտակտավորների և առավել խոցելի խմբերի ակտիվ թեստավորման մասին է։ Փաստորեն խոստովանում եք, որ ձեր ընտրված ռազմավարությունը թույլ էր տալիս բաց թողնել վարակման բազմաթիվ դեպքեր, որոնք անխուսափելիորեն իրենց մեծ ներգործությունն են թողել համաճարակի զարգացման վրա։

Նախարարը ասում է, որ պետք է պրոակտիվ դիրք գրավել։

Հարց՝ ՆՈ՞Ր ԵՔ ԻՄԱՑԵԼ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ։

Բոլոր ուղեցույցներում, ԱՀԿ-ի ռազմավարական առաջարկություններում (էլ չեմ ասում տեղական մասնագետների ճիչերի մասին), առաջին տողով գնում էր այդ ակտիվ աշխատանքի առաջնահերթության անհրաժեշտության կոչը։ ՀԻՆԳ ԱՄԻՍ անցել է, նո՞ր եք արթնանում պարոն նախարար, երբ համաճարակը գրավել է բոլոր հնարավոր բաստիոնները։

Դուք հասկանու՞մ եք, որ ժամանակին հետևելով միջազգային առաջարկներին և բժշկագիտության ողջամտության սկզբունքներին կարող էիք երկրում շատ ավելի քիչ մահ ունենալ։

Հուսով եմ հասկացել եք, որ միայն դիմակի հույսին մնալով աշունը խայտառակ պարտություն ենք կրելու համաճարակից, զարգացրեք թեստավորումը, զարգացրեք կոնտակտավորների վերահսկումը, զբաղվեք ի վերջո համաճարակաբանական հսկողությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում
«Մեզ բանակի օգնությունն է անհրաժեշտ՝ ախտահանման եւ տեղի ոստիկանության ու իրավապահ մարմինների ուժեղացման համար»․․․
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են ավելի քան 38 հազար դեպք
Վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցել են COVID-19-ի 38 978 նոր դեպք եւ հաստատված հիվանդությամբ պացիենտների շրջանում մահվան 230 դեպք․․․
«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված համարեց
Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է...
Կովիդ-19-ի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և...
«Փաստինֆո». Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբան
Այս ամենը, ըստ նրա, անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ է առաջացնելու աշակերտների մոտ, որովհետև ցանկացած օրգանիզմ, հատկապես այդ...
Ավստրալիայում 14 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել
Վիկտորիա նահանգում, որի վարչական կենտրոնը Մելբուրնն է, գրանցվել է վարակման 11 նոր դեպք...