News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի ինքնակոչ հայրենասերների օնլայն բանակը հարձակում է գործում նրանց վրա, ում նրանք «դավաճաններ» են համարում, գրում է AFP-ը:

Սաուդյան Արաբիայի այսպես կոչված «կիբեռճանճերը»՝ պետական քաղաքականության ագրեսիվ պաշտպանները, էլ ավելի ուժեղ ուժ են դառնում:

Նրանց հաղորդագրություններում հաճախ հիշատակվում են սաուդական հատուկ ծառայությունները, իսկ նրանց կոլեկտիվ հարձակումները հաճախ հանգեցնում են ձերբակալությունների, հեռացումների եւ հետապնդումների:

«Նրանք տպավորություն են ստեղծում, որ իրենք զուգահեռ կառավարություն են կամ էլ նույնիսկ ավելի հզոր, քան կառավարությունը»,-նշել է սաուդցի ակադեմիկոս Սալիհ ալ-Ասիմին:

Այն փաստը, որ Ասիմին հարձակման է ենթարկվել սոցցանցում, ապացուցում է, որ այդ ուժին դժվար է սանձել:

Շատերը պաշտպանել են նրանց՝ օգտագործելով «ազգայնական էջերը ազգի վահանն են»  հեշթեգը:     

Սաուդցի շատ լիբերալներ փակում են Թվիթթերում իրենց հաշվիները, այդ թվում նաեւ նրանք, ովքեր քննադատում են թագաժառանգ արքայազնի բարեփոխումները: Նրանք, ովքեր դա դեռ չեն արել, զգուշավորություն են պահպանում:

«Ամեն օր ես Կատարի հասցեին մի քանի վիրավորանք եմ գրում: Ինձ չի հուզում Կատարը, սակայն այդպես ոչ ոք ինձ չի մեղադրի հայրենասեր չլինելու մեջ»,-AFP-ին ասել է պետական ծառայողներից մեկը:

Սաուդյան Արաբիան, որն արաբական աշխարհում առաջին տեղում է Twitter-ի օգտատերերի թվով, բախվել է հարթակում մանիպուլյացիաների փորձի մեջ մեղադրանքների հետ:

Անցած տարի Twitter-ի երկու աշխատակցի մեղադրանք առաջադրվեց՝ հօգուտ Սաուդյան Արաբիայի կառավարության լրտեսության մեջ:

Անցած տարի Ֆեյսբուքը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ կապված մի շարք քարոզչական էջեր է արգելափակել:

«Ազգայնական տրամադրությունները, որոնք առաջ է տանում պետությունը, տրոյական ձի են դարձել: Այդ հաշիվները կարող են խնդիր դառնալ պետության համար»,-ասել է Վաշինգտոնում Պարսից ծոցի պետությունների ինստիտուտի գիտաշխատող Էման Ալհուսեյնը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ