News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ Վարդանյանի եւ սեփական թիմի միջեւ աշխատանքներն այդքան էլ հարթ չեն ընթանում, ու կարելի է ասել, որ Վարդանյանին դուրս են թողել գրեթե բոլոր իրավական հարցերին առնչվող գործընթացներից: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում իրավական հատվածը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որի նշանակումը, կարծես թե, հենց այդ նպատակն էլ ուներ:

Նկատենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին եւս Վարդանյանը առաջվա նման ակտիվ մասնակից չի եղել: Լուրեր են պտտվում, որ իշխանության ներսում Վարդանյանից հիասթափվել են, քանի որ սկզբում կարծել են, որ Վարդանյանը, լինելով նախկինում ՀՀ ՍԴ խորհրդական, կկարողանար լուծել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցը, սակայն ցանկալի արդյունքը արձանագրվեց միայն վերջին սահմանադրական փոփոխությամբ: Վլադիմիր Վարդանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Բացարձակապես որեւէ նման խնդիր չեմ տեսնում, մենք նույնիսկ արձակուրդի ժամանակ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք ե՛ւ արդարադատության նախարարի ե՛ւ փոխնախարարների հետ, քննարկում ենք բոլոր այն հարցերը, որոնք դրված են օրակարգում»: Հիշեցնենք, որ Վարդանյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուռճացված խոսակցություններ են մանդատը վայր դնելու մասին հարցը․ Լուսինե Բադալյան
Իշխող ուժի պատգամավորը շեշտում է, որ թիմում անհահամաձայնությունները այս կամ այն հարցի շուրջ ապացուցում են, որ իրենք դակող մարմին չեն...
«Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը
Ես չեմ կարող որեւէ պատգամավորի փոխարեն որոշում կայացնել...
Իշխող դաշինքի պատգամավորները վստահեցրին, որ լոյալ են խորհրդարանական մեծամասնության նկատմամբ
«Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, ապա «Իմ քայլ»-ի ընտրական ցուցակը վաղուց սպառված կլիներ...
Առանց ՀՀԿ-ի դժվար է լինելու ունենալ քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյանը՝ եռյակի հանրահավաքի մասին
Ընդդիմությունն իր հիմնական մասով միավորվելու է. դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած...
Չեմ կարծում, որ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Հայրենիք»-ին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել. Ռուբինյան
Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ երեք ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել...
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կոնկրետ պատասխան չտվեց առաջիկա հանրահավաքին մասնակցության մասին հարցին
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, տարբեր համատեղ նախաձեռնություններ ենք իրականացնում, սակայն` եթե դա համընկնում է մեր օրակարգի հետ...