News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պահնորդական ոստիկանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում:  Այո, սա այն Չալոն է, որի երեք ձագերին Ամուլսարի պահնորդական ծառայության «շումախերները» ճխլեցին մեքենայի անիվների տակ։ Չալոն Ամուլսարի դիրքերի պաշտպանության առաջին օրից էստեղ է եւ մեկ օր անգամ դիրքերը չի լքել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա գրել է. «Ակնհայտ է, որ իրավիճակը Ամուլսարում օր-օր էլեկտրականանում է եւ վախենամ ունենանք անկանխատեսելի զարգացումներ։

Կառավարությունն իր հստակ դիրքորոշումը պիտի հայտնի Ամուլսարի շահագործման հետ կապված եւ ժամանակ ձգելն այլեւս լուրջ ականներ է իր մեջ պարունակում։

Որքան լռի իշխանությունը՝ խնդիրն ավելի է խորանալու։

Կարծում եմ, վաղուց արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ ջերմուկցու, վայոցձորցու համար իր տան, իր երեխաների բնապահպանական անվտանգությունը կյանքի հարց է եւ էդ պայքարում մի քայլ նահանջ չի լինելու։

Ջերմուկը եւ ընդհանրապես Հայաստանը, քանզի Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի վտանգի տակ է նաեւ Սեւանի անուշահամ ջրերի ավազանը, չի դառնալու ցիանիդային «բասեին» ու սա պարզ է։

Հրատապ լուծումներ պետք է գտնվեն։ Ես հասկանում եմ, որ կա ներդրումների եւ երկրի ներդրումային իմիջի խնդիր, ես հասկանում եմ, որ կա միջազգային արբիտրաժի խնդիր։ Չնայած էս հարցում մասնագետների կարծիքները, որոնց հետ խոսել եմ՝ տարբեր են։ Ոմանք գտնում եմ, որ մենք միանշանակ կարող ենք հաղթել միջազգային արբիտրաժում, մյուսները պնդում են, որ ստիպված ենք լինելու հսկայական գումարներ վճարել։ Որեւէ մեկի տեսակետը չեմ վիճարկում։ Պարզապես հիշեցնեմ վարչապետի խոսքերը ԱԺ ամբիոնից՝ «Ասում են՝ վայ Լիդիանը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմում է՝ թող դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք գզում»։

Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Մենք անպաշտպան չենք։

Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ։ 

Ու Ամուլսարը հաստատ սար է մնալու։

Հ. Գ. Երեկ ինձ զանգահարել էր Միացյալ նահանգների մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը եւ քննարկում էինք նաեւ, միջազգային արբիտրաժի դեպքում, համահայկական դրամահավաքի հարցը, եթե, իհարկե, դրա անհարժեշտությունը լինի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ