News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալիկ Ս․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը (մոտ 50 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Ժաննա Ղ․, ծնված 1987 թ․, Գարիկ Ս․, ծնված 1996 թ․) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ժաննա Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Գարիկ Ս․-ինը՝ ծանր։

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենան փախցրած տղամարդը հայտնաբերվեց Գյումրիում
Ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ մեքենայի դռները բաց են եղել, և այդ հանգամանքից օգտվելով՝ փախցրել են մեքենան…
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու...
Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել
Նրանք բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով…
Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-ից 25-ը…
Աշտարակում ավտոտնակում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են «ՎԱԶ-2107»-ը, 2 անվադող, եռակցման սարք և մալուխներ
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին Արագածոտնի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել…
Դատարանի բակից քաղաքացիները բերման են ենթարկվել՝ դիմակ չկրելու պատճառով, ոստիկան
Ձերբակալում իրականացնելիս Ոստիկանության ծառայություն իրականացնողները կարող են կիրառել…