News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Պարագվայում գիտնականները փորձում են բացահայտել Սերո լագունայի գաղտնիքը, որի կողմերից մեկը մանուշակագույն է դարձել եւ սկսել է տհաչ հոտ արձակել մի քանի ամիս առաջ, սակայն մյուս կողմը մնացել է կապույտ։

Լագունան բաժանվել էր ճանապարհի կառուցման համար։ Բնակիչները նկատել էին, որ երբ մի քանի ամիս առաջ կողմերից մեկը փոխել էր գույնը, լագունայում ձկներն ու թռիչունները սկսել էին սատկել։ «Հոտն անտանելի էր, եւ տարածվել էին հազարավոր ճանճեր։ Շուրջ մեկ ամիս առաջ ձկնկուլներն էին սատկել եւ լճակը ստացել էր կարմիր գույն»։

Փորձագետները համարում են, որ դրա պատճառը Waltrading SA կաշեգործական գործարանի աղտոտվածությունն է։ Կա նաեւ վարկած, որ գույնը պայմանավորված է ջրում ծանր մետաղների առկայությամբ, ինչպիսին է քրոմը, որը սովորաբար օգտագործվում է կաշի մշակելու համար։

Լաբորատորիայի տնօրեն Գուստավո Բրոնզենի խոսքով՝ տեխնիկական մասնագետներն ակնկալում են, որ չորեքշաբթի վերցված նմուշների անալիզը կտեւի շուրջ մեկ շաբաթ։ Պաշտոնական անձանց խոսքով՝ ավելի վաղ թեստավորումը հետաձգվել է COVID-19-ի բռնկման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել