News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իտալացի գիտնականները հերքել են ասեկոսեները հայտնի նկարիչ Ռաֆայել Սանտիի մասին՝ համաձայն որոնց՝ նրա դամբարանում բացակայում էր նրա գլուխը։ Արվեստի գործիչը մահացել է 37 տարեկանում, նրան թաղել էին 1520 թվականին Հռոմի Պանթեոնում, հաղորդում է Oane-ն։

Փորձագետները չեն կարող ասել, թե երբ են առաջին անգամ տարածվել այդպիսի ասեկոսեները, սակայն 1833 թվականին նկարչի սարկոֆագը բացել էին դրանք հերքելու համար։ Կմախքն ամբոողջական էր, Ռաֆայել Սանտիի գանգը չէր բացակայում։ Սակայն շատերը կասկածում էին, որ մնացորդները պատկանում են գեղանկարչին։ Սակայն ուսումնաիրությունները ցույց են տվել, որ Հռոմում հուղարկավորված է «Սիքստինյան տիրամայր» հայտնի կտավի հեղինակը։ Հետագայում փորձագետները մտադիր են հետազոտել Ռաֆայել Սանտիի ԴՆԹ-ն, ինչը թույլ կտա նրանց պարզել նկարչի աչքերի գույնը եւ այլ դիմագծերը։ Նաեւ Ուրբինոյում՝ նկարչի թանգարանում, պատրաստվում են տեղադրել նրա կիսանդրին բնական մեծությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել