News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում դժոխային շոգ եղանակ է սպասվում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունները շոգի գագաթնակետն ակնկալում են ուրբաթ օրը: Ավելի քան 40 դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել:

Օգոստոսի 7-ին Ֆրանսիայի արեւմտյան մասերում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 42 աստիճան: Փարիզում եւ մայրաքաղաքային մարզում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 35 աստիճան:

Ուրբաթ օրն Անգլիայում սպասվում է տարվա ամենաշոգ օրը: Օդերեւութաբանները չեն բացառում, որ կարող է ավելի շոգ լինել, քան 2019 թվականի հուլիս ամիսը, երբ գրանցված 38.7 աստիճան ռեկորդային տաքություն էր գրանցվել:

Հանգստյան օրերին շոգ եղանակ է սպասվում նաեւ Բելգիայում, որտեղ կիրակի օրը` օգոստոսի 9-ին, երկրի մի շարք մասերում ջերմաստիճանը 14 աստիճանով կբարձրանա օգոստոսին հատուկ միջին ցուցանիշից:

Նիդերլանդներում, մասնավորապես` Ամստերդամում, հանգստյան օրերին սպասվում է մինչեւ 32 աստիճան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը