News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մեկ առողջություն» կոալիցիան, դատապարտում է մարդու ու շրջակա միջավայրի առողջության պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ամոթալի ու ձախողված քաղաքականությունը, որի ամենամեծ փորձաքարերից է Ամուլսարի հանքի վերաշահագործման շուրջ ծավալվող իրավիճակը։ Այդ մասին ասվում է «Մեկ առողջություն» կոալիցիայի հայտարարությունում:

Ծայրահեղ անընդունելի ենք համարում Ամուլսարում ժողովրդի դեմ անհամաչափ ուժի կիրառումը։

«Մեկ առողջություն» կոալիցիան նկատում է, որ՝

Գալով իշխանության՝ այդ թվում նաև բնապահպանական խնդիրները լուծելու խոստումների արդյունքում ժողովրդի վսհատությունը շահելու միջոցով ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները շեղվել են ի սկզբանե իրենց կողմից հայտարարված նպատակներից և բնապահպանության ոլորտում շարունակում են նախորդ վարչախմբի կողմից որդեգրած ամոթալի քաղաքականությունը՝ ջանք չգործադրելով շտկել կամ մեղմել շրջակա միջավայրի և բնակչության առողջությանը պատճառված վնասները, այդ թվում՝ որևէ գործողություն չնախաձեռնելով օրենսդրական փոփոխությունների մակարդակում:

Նախորդ իշխանությունների հանցավոր գործողությունների արդյունքում ՀՀ ընդերքը տարիներ շարունակ գերշահագործման է ենթարկվել, իսկ բնությունը անխնա կերպով ոչնչացվել է, մինչդեռ ժողովրդի մեծ մասի վստահությունը ժամանակին վայելող նորընտիր իշխանությունների կամքի բացակայության պայմաններում նկատելի է ոլորտային հանրային ծառայության որակի անկում՝ պայմանավորված երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում խնդիրներից անտեղյակ ոչ մասնագետների պաշտոնների նշանակմամբ, որոնք շատ դեպքերում ռեսուրսների սխալ բախշման արդյունք են։ Դրանցից ամենավառ օրինակը մի քանի օր առաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում վերջին նշանակումն էր։ Ավելին, խզվել է նախկինում քաղ․ հասարակության հետ հաստատված երկխոսությունը։

Բարձիթողի վիճակում գտնվող գործող ու չգործող հանքավայրերի ֆոնին Ամուլսարի վերաշահագործմանը ընդդիմացող Վայոց Ձորի մարզի բնակիչների պայքարը մեր ժամանակի դրամատիկ իրողությունն է։

Ողջունելով քաղաքացիների գիտակցված ընտրությունն՝ ապրելու առողջ շրջակա միջավայրում՝ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունները հանցավոր անգործություն են ցուցաբերում՝ ուղղակի սատարելով կասկածելի կենսագրություն ունեցող օտարերկրյա կազմակերպության «Լիդիան Արմենիայի» անօրինական գործողություններին, որոնք մասնավորապես դրսևորվում են նրանց կողմից պահնորդական ծառայության վարձման, տարածքի նախագծային փաստաթղթերի նենգափոխման ձևով, այդ պահնորդական ծառայության կողմից տարածքի ակնհայտ անօրինական զավթման, ՀՀ քաղաքացիաների նկատմամբ բազմաթիվ անօրինական գործողությունների վրա աչք փակելու և այլ գործողությունների կամ անգործության միջոցով։

Ավելին, նույնիսկ «Լիդիան Արմենիայի» սեփականատերերի շրջանում թուրքական հետքի բացահայտումը առիթ և պատճառ չհանդիսացավ ՀՀ իշխանությունների համար՝ վերանայելու հանքարդյունաբերության միջոցով ՀՀ տնտեսությունը իբրև թե «ոտքի կանգնեցնելու» իրենց կողմից ուղիղ մեկ տարի առաջ հայտարարված կեղծ նպատակը։

- Ներկայիս իշխանությունը իր գործելաոճով մեկ անգամ ևս ապացուցում է, որ ՀՀ բնակչության վստահությունը չարաշահելով և նրա աջակցությամբ իշխանության գալով, ծառայում է ոչ թե ՀՀ ժողովրդի ու պետության շահերին, այլև ՀՀ հանդեպ թշնամաբար տրամադրված և հայ ժողովրդի անվտանգությանը հարուրամյակներով սպառնացող մի երկրի և դրա դաշնակիցների շահերին, որի վերջնանպատակը քաջ հայտնի է հանրությանը․

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Մեկ առողջություն» կոալիցիան,

- Հիմնվելով ՀՀ քաղաքացիների ՀՀ անկախության հռչակագրի 7-րդ կետով ամրագրված ազգային հարստության նկատմամբ ունեցած իրավունքի վրա («Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»),

- Ընդգծելով, որ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը և դրանց պաշտպանությունը հանրային իշխանության սահմանադրական պարտականություններն են (ՀՀ Սահմանադրության Հոդված 3), իսկ առողջ և անվտանգ բնական միջավայրում ապրելու իրավունքը չի կարող ստորադասվել որևէ անձի տնտեսական շահին և կյանքի իրավունքի անբաժանելի մաս է կազմում (ՀՀ Սահմանադրության Հոդված 24):

- Շեշտելով, որ պետության պարտավորությունն է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, այդ թվում նաև՝ «բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև» (ՀՀ Սահմանադրության Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը):

- Հիշեցնելով, որ պետության պարտավորությունն է՝ հանրային առողջության պահպանումն ապահովելը, այդ թվում նաև առողջ և անվտանգ միջավայրի ապահովման միջոցով,

- դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած, հակաժողովրդական ու ազգադավ քաղաքականությունն ու գործելակերպը,

- վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ քաղաքացիների, մասնավորապես Վայոց Ձորի մարզի բնակչության արդարացի պայքարին ընդդեմ ամենաթողության, հանցավոր որոշումների և դրանց իրականացման փորձերի,

- պահանջում է ՀՀ գործող կառավարությունից՝ անհապաղ որոշում կայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայության անհամաչափ կուտակումը վերացնելու վերաբերյալ,

- պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով տրամադրված թույլատվությունը, որի համար իրավական հիմքեր կան,

- պահանջում է ոստիկանության ուժերին հրահանգել ապահովել իրենց իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,

- կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ համախմբված և հաստատակամ լինել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ազատությունների համար իրենց պայքարում, մասնավորապես Ամուլսարի վերաշահագործումը արգելելու հարցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ