News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսում  ասաց ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ: 2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։

«Տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը: Ինչպես նշեցի 2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 2.775 մլրդ դրամ»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը:

Ստացվում է, որ առկա է իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների թվաքանակի աճ 2019 թվականի համեմատ, այն դեպքում երբ տարեկան իրականացվող հարկային ստուգումների թվաքանակը նվազում է։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հարկային ստուգումների թվաքանակի նվազման միտում կա, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների թվականակն աճում է.  Չարխիֆալակյանը նշեց, որ դա կապված է աշխատակիցների կողմից նախաձեռնողականության ավելացմամբ.«Միաժամանակ բազմաթիվ հանձնարարություններ են ստացվել նախաքննական մարմինների կողմից: Իր ազդեցությունն ունեն նաև ՊԵԿ-ում 2020 թվականին կատարված կառուցվածքային փոփոխությունները: Ստոբաժանումները հսկայածավալ աշխատանք են կատարել մոնիտորինգի և հարկային վերլուծության առումով»:

Բացահայտումները տարբեր ուղղություններով են՝ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր, ստվերային շրջանառություն, թաքնված աշխատատեղեր, բիզնեսն արհեսատական տրոհելու մի շարք դեպքեր և այլն:

«Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  Նշված 100  հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են  փոխկապակցված»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը: Այսինքն՝ բիզնեսի արհեստական տրհոման դեպքեր են գրանցվել, որոնք ուղղված են պակաս հարկեր վճարելուն:  Վահան Չարխիֆալակյանը հիշեցնում է, որ այս գործողություններն առանձին դեպքերում պարունակում են Քրեական օրենսգրքով արգելված արարք: Նա հորդորեց տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան աշխատողների ուշադրության կենտրոնում է  գտնվում համապատասխան հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
33-ամյա երիտասարդը ընտանեկան հարցերի շուրջ խանութում վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման...
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ