News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պատվաստանյութի ներարկումը մարդուն չի կարող հանգեցնել նրա վարակմանն այդ հիվանդությամբ, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Ն.Ֆ Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ի պատասխան հարցին` արդյոք պատվաստումները կարող են խթանել COVID-19-ի զարգացումը, գիտնականը նշել է, որ պատվաստանյութում վիրուսի կենդանի մասնիկներ չկան:

«Կենդանի են այն մասնիկները, այն օբյեկտները, որոնք կարող են վերարտադրել իրենց նմանին: Այս մասնիկները չեն կարող բազմանալ, ուստի վախենալ, որ դրանք կարող են ինչ-որ վատ բան անել մեր օրգանիզմում… դրա համար պարզապես նախադրյալներ չկան»,- բացատրել է Գինցբուրգը:

Միեւնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պատվաստման արդյունքում կարող է որոշակի «դիսկոմֆորտ» առաջանալ: «Դա նման է օտար հակագենի ներարկմանը. սկսում է գործել զոր իմունային համակարգը, եւ մի շարք մարդկանց մոտ բնական կերպով ջերմությունը բարձրանում է, ինչպես ցույց են տվել կլինիկական փորձարկումները` մինչև 37, իսկ երբեմն մինչեւ 38 աստիճան»,- ասել է Գիցբուրգը:

Ընդ որում, նա նշել է, որ ջերմաստիճանի այդպիսի բարձրացումը հանվում է սովորական պարացետամոլի հաբով:

Հուլիսին բրիտանացի հետազոտողները, որոնք նույնպես COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ են զբաղվում, հայտնել էին, որ փորձարկումների ավելի քան 1000 մասնակցից ոչ մեկը որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն չի ունեցել: Միեւնույն ժամանակ, բրիտանացի գիտնականները նշել են, որ որոշ դեպքերում պատվաստանյութի ներարկումը մկանային ցավ, գլխացավ եւ այլ նշաններ է առաջացրել, որոնք հատուկ են ադենովիրուսային պատվաստանյութերի համար, բայց դրանք հեշտությամբ անցնում են կրկին պարացետամի օգնությամբ եւ շատ ավելի քիչ են հանդիպել երկրորդ պատվաստութմից հետո:
Ընդ որում, COVID-19-ի դեմ բրիտանական պատվաստանյութի մշակմամբ զբաղվող մասնագետները նշել են, որ իրենց դեղամիջոցն ուժեղ իմունային պատասխան է առաջացնում, եւ դա հիմք է տալիս հույս ունենալ, որ պատվաստանյութը կգործի, հայտնում է ՌԲԿ-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ