News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սա Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեն է, որտեղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տրվել է օրենքով չնախատեսված, մեղմ ասած ապօրինի շինարարության թույլտվություն: Շինթույլտվությունը այս պահին կասեցված է դատարանի որոշմամբ, սակայն լայն թափով կատարվում են հողային աշխատանքներ, որոնք քաղաքապետարանը անվանում է՝ աղբահանություն: Երեսպաշտությունը պարզապես անսահմանափակ է, որևէ իրավապահ մարմին որևէ կերպ չի արձագանքում: Նոր Հայաստան... ում եք ձեռ առնում? Տարոն Մարգարյանին անուն կպցնելով, սև-սպիտակ բաժանելով տակից հանգիստ անում եք ձեր կեղտոտ գործերը: Եթե այն ինչ պատկերված է նկարներում և տեսանյութում աղբահանություն է, ապա Հայկ Մարությանն էլ Ռոբերտ դե Նիրոնա»:

Տպել
Ամենաշատ