News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի առցանց հանրային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և Օրենքի նախագծի շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիներ:

Փոխնախարար Գրիգորյանն իր խոսքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է աշխատանքային քննարկման օրակարգը՝ միաժամանակ նշելով, որ հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ամփոփվում են և այս հանդիպումը ևս միտված է Նախագծի հետագա բարեփոխմանը:

Այնուհետև, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Հիմնադրամի փորձագետները ներկայացրել են Նախագծով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը և Հանձնաժողովի գործունեության լիազորությունների շրջանակը, որին էլ հաջորդել է հանդիպման մասնակիցների կողմից Նախագծի վերաբերյալ դիտարկումների և առաջարկների ներկայացումն ու քննարկումը: Ամփոփելով՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ այս Նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական:

Տպել
Ամենաշատ