News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչկան վարչությունում քննություն է տարվում՝ Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, 2013-2017թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, բազմաթիվ անձանց անուններով համայնքի բյուջեից ելքագրել է, նախնական տվյալներով, շուրջ 4.200.000 ՀՀ դրամ գումար՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ ծերերին, միակողմանի ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքներին երեխաներին տրամադրելու համար, որը, սակայն, չի  տրամադրել նշված անձանց՝ յուրացման եղանակով հափշտակելով այն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ