News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական եւ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները եւ ժամկետները, ինչպես նաեւ նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլեւ կատարել համապատասխան հետեւություններ, անընդհատ զարգանալ եւ կատարելագործվել: Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա եւ տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետեւողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ:

ՍԶ հրամանատարը նշել է նաեւ, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման եւ ամենօրյա հետեւողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:

Ամփոփելով խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում առկա է դրական տեղաշարժ եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

Տպել
Ամենաշատ