News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Արեւելյան Միջերկրածովում եւ Էգեյան ծովում Թուրքիայի պահվածքի հետ կապված ՆԱՏՕ-ի չմիջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է Kathimerini-ն:

«Ես այդ հարցը բարձրացրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ: Մենք ներդրում ենք անում ՆԱՏՕ-ում եւ դաշնակից ենք համարվում, եւ երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցը սպառնալիքի տակ է դնում մեր շահերը, մենք նման մոտեցում չենք կարող սպասել ՆԱՏՕ-ից: Դա անարդար վերաբերմունք է Հունաստանի նկատմամբ»,-ասել է նա:

«Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնումը սպառնալիքի տակ է դնում ամերիկյան F-35 կործանիչը: ԱՄՆ-ը մտահոգված է նաեւ Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողություններով, ինչպես նաեւ Լիբանանում նրա մասնակցությամբ»,-հավելել է Միցոտակիսը:

Նա նշել է, որ Եվրամիությունն ավելի լավ է հասկանում, որ աշխարհի մեր մասում Թուրքիայի դերը կառուցողական չէ:

«Ես հստակ հասկացնել եմ տվել մեր եվրոպացի գործընկերներին, որ եթե Թուրքիան շարունակի այդ գործունեությունը, ապա պետք է լինեն հետեւանքներ՝ պատժամիջոցներ: ԵՄ-ը պետք է արձագանքի Թուրքիայի կողմից Հունաստանի եւ Կիպրոսի սուվերենության խախտմանը»,-ընգծել է Հունաստանի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել