News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովում Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ ծովային իրավասության սահմանազատման մասին համաձայնագիրն «Անկարայի համար որեւէ նշանակություն չունի»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:

Ըստ նրա` Թուրքիան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ եւ կշարունակի «հավատարիմ մնալ Լիբիայի հետ պայմանավորվածությունների դրույթներին»:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «անհրաժեշտ չի համարում բանակցություններ վարել արեւելյան Միջերկրական ծովում գոտիների սահմանազատման վերաբերյալ այն երկրների հետ, որոնք ոչ մի առնչություն չունեն այս խնդրի հետ»: Էրդողանը նշել է, որ «հորատումների շարունակումը Միջերկրական ծովում Անկարայի վճռականության ակնհայտ ապացույցն է իր իրավունքների պաշտպանության հարցում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ