News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում սովորող Ղազախստանից ուսանողների մուտքը դեպի ՌԴ ժամանակավորապես փակ է, հաղորդում է Sputnik-Ղազախստան-ը՝ հղում անելով հանրապետության դեսպանատանը։

Դիվանագիտական ներկայացուցչությունը հատուկ վերահսկողություն է սահմանել իրավիճակի շուրջ եւ բանակցում է ռուսական կողմի հետ։

«Հնարավոր է՝ հաջորդ շաբաթ պատասխան ստանանք, ինչի մասին օպերատիվ կերպով կհայտնենք»,-նշված է ՌԴ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան ֆեյսբության էջում։

Ուսանողներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ծագած ֆորս մաժորային իրավիճակին՝ պահպանելով հանգստություն եւ չմատնվելով խուճապի։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ ուսումնական տարվա մասին որոշումը յուրաքանչյուր շրջանն ինքնուրույն որոշում կկայացնի օգոստոսի 20-ին՝ կախված համաճարակաբանական վիճակից։

Իշխանությունները պատրաստվում են «նորմալ սեպտեմբերի 1» անցկացնել, նշել է ՌԴ վարչապետը եւ հույս հայտնել, որ հարկադիր հեռավար ուսուցումը նվազագույնի կհասցվի։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ Ռուսաստան ժամանող ուսանողները պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին եւ հանձնեն կորոնավիրուսի թեստ ժամանումից 10-12 օր անց։

Նրանց համար, ովքեր չեն կարողանա մուտք գործել երկիր, բուհերը կապահովեն առցանց դասեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ