News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը եւ նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական գնման գործընթաց: Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գործընթացի շրջանակներում 4 միլիոն 350 հազար եւ մոտ 1 միլիոն 900 հազար դրամի ձեւական պայմանագրեր կնքելով երկու ընկերությունների հետ, բայց նախատեսված աշխատանքներն այլ անձանց կողմից ավելի մատչել գներով, ինչպես եւ ոչ ամբողջ ծավալով կատարելու պայմաններում, վերը նշված ըներությունների տնօրենների օժանդակությամբ համայնքի նախկին ղեկավարի կողմից կազմվել եւ երկկողմանի հաստատվել են կեղծ կատարողական ակտեր ու հանձնման-ընդունման արձանագրություններ, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նշված կազմակերպություններին փոխանցվել եւ յուրացման եղանակով հափշտակվել է, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, մոտ 4 միլիոն 300 հազար դրամ:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ