News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնական գրությամբ դիմել եմ Վարչապետին՝ խնդրելով տրամադրել մանրամասն տեղեկություններ, թե սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ Վարչապետի հանձնարարականով Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ, արդյոք համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ, եթե այո, ապա ի՞նչ փուլում է գտնվում քննությունը, ի՞նչ իրողություններ են բացահայտվել և ի՞նչ որոշում եք կայացնելու դրանց վերաբերյալ։

Խնդիրն առավել քան օրհասական է, քանի որ այսօր բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա մի շարք խնդիրների չլուծված մնալու, ինչպես նաև ակնհայտ խախտումներ թույլ տալու հանգամանքները հակասում են Կառավարության և անձամբ Վարչապետի կողմից երկու տարի առաջ և մինչ օրս հանրահռչակած սկզբունքներին և տեսլականին»։

 

Տպել
Ամենաշատ