News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը եւ հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին հանդիպման համար եւ ներկայացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակները՝ մասնավորապես անդրադառնալով հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում իշխանություններին սատարմանը:

Խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ եւս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում, ըստ Արթուր Թովմասյանի, պետական կառույցների աջակցությունը եւ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ անհրաժեշտ եւ կարեւոր է Արցախի ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի խորհրդարանում ընդունել են Փաստաբանների պալատի անդամներին
Հանդիպման ընթացքում կարևորվել է Փաստաբանների պալատի դերը՝ որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև իրավական պետության...
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը
Նախագահ Հարությունյանը կարեւորել է գործընկեր կառույցների սերտ եւ փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին...
Ուսումնավարժական հավաքները Արցախի ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական ու նպատակային
Արցախի ՊԲ-ում, հանրապետության զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ, ըստ առանձին մասնագիտությունների...
Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներում դպրոցները դեռ փակ կմնան. Արցախի պարետ
Մուտքի ու ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա...
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել...
Արցախի նախագահն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության արտաքին անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում…