News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 18
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամուլսարի շուրջ քառօրյա լարվածությունը թուլացավ այսօր՝ օգոստոսի 7–ի երեկոյան, երբ Ջերմուկի քաղաքապետարանի և ոստիկանության ուժերով «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն տնակները  ճամփեզրից տեղափոխեցին մի քանի մետր հետ՝ «Լիդիան Արմենիայի» սեփականություն հանդիսացող տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն տնակը վերադարձրին սեփականատիրոջը։

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները հեռացան, բայց նշեցին, որ շարունակելու են հսկել տարածքը և ոչ մի գնով թույլ չեն տալու բացել հանքը։

Նրանք նաև նշեցին, որ առայժմ իրենց պահանջներից միայն մեկն է բավարարվել, իսկ գլխավոր պահանջը՝ Ամուլսարի հարցի լուծման հստակ ժամկետ կառավարությունից նրանք այդպես էլ չեն լսել։

Ցուցարարների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարության քայլերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…
«Լիդիանը» կրթաթոշակներ կտրամադրի Ամուլսարի համայնքների ուսանողներին
Նախապատվությունը կտրվի երկրաբանության, քիմիայի, հանքագործության, մետալուրգիայի և բնապահպանության ոլորտներում ստացիոնար և հեռակա կրթություն ստացող առաջին 15 դիմումատու ուսանողներին:...
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը. ՀԲՃ
Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը չի…
«Լիդիանի» նախկին աշխատակիցների նույնաբովանդակ հայցադիմումներից մեկը վարույթ է ընդունվել, մյուսը՝ ոչ. փաստաբան
Իրավական տեսանկյունից մեզ համար շատ տարակուսելի է այդ որոշումը, որովհետեւ անձանց նույնաբովանդակ պահանջը նույն դատարանը մեկ գործով ընդունում է եւ մյուս անձանց…
Ամուլսարում հանքի շահագործումը աղետալի հետևանքներ է ունենալու․Շիրակ Բունիաթյան
Դա է վկայում բազմաթիվ գիտնականների եզրահանգումը, ինչպես նաև կառավարության կողմից ընտրված, ՀՀ պետբյուջեից վարձատրված…