News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հայկական պետհամարանիշներով մեքենաներ, շարունակում են ստիպել Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը։

«Մաքսային միության երկրների տարածքում ապրանքների ազատ շրջանառություն պետք է լինի։ Մեր գերատեսչությունները, որոնց միջոցով մենք վաճառել ենք մեր մեքենաները, ոչ մի օրենք չեն խախտել, մեղավոր չեն, որովհետև նույն Մաքսային միության պայմանագրով, եթե անձը այդ միության որևէ երկրում ունի մշտական ապրելու իրավունք, նա կարող է միության մի երկրից մյուս երկիր ապրանք տեղափոխել։ Հիմա Ռուսաստանի քաղաքացիները եկել են մեր մոտ գրանցվել ու մեքենա են գնել»,- ասաց Զոհրաբ Իգիթյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոշման համաձայն՝ բոլոր այդ մեքենաները պետք է առգրավվեն, տեղափոխվեն մաքսային տարածքներ՝ մաքսազերծելու պարտադրանքով։

«Մեր հանդեպ ինչ-որ անօրինական արշավ է սկսվել։ Ռուսաստանում բելառուսական, աբխազական, ղազախական, ղրղզական, հայկական համարներով մեքենաներ կան, բայց մենակ հայկական են առգրավում, սա ի՞նչ է նշանակում»,-նկատեց նա։

Ըստ Զոհրաբ Իգիթյանի՝ մեր Կառավարությունը պետք է հստակեցնի այս հարցի հետ կապված խնդիրները։

Մաքսազերծման գումարը խոշոր է։ Նրա խոսքով, միջինում 5000 դոլար արժողությամբ գնված մեքենայի համար ՌԴ քաղաքացիները պետք է հավելյալ 10 000 դոլար վճարեն։

«Պատկերացնո՞ւմ եք, բնական է, որ այդ մարդիկ մեքենաներից հրաժարվելու են»,-շեշտեց նա։

Ռուսաստանաբնակ հայազգի Տիգրան Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 1-ից մեքենան չի շահագործում։ Անցյալ տարի էր մեքենան գնել, և տեղափոխել Ռուսաստան։ Միայն վերջերս է ռուսական լրատվամիջոցներից տեղեկացել, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ մեքենան Ռուսաստան ներմուծելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր են հաշվառման դնել Ճանապարհային ոստիկանությունում, իսկ հաշվառման դնելու համար, պետք է մաքսազերծել, հակառակ դեպքում մեքենան կառգրավվի։

«Այդ օրենքը միշտ էլ եղել է այստեղ, ուղղակի չի գործել, հուլիսի սկզբից սկսել են օրենքի հետևից ընկնել։ Նույնիսկ մինչև այդ ճանապարհային ոստիկաններն ինձ կանգնեցրել են, բայց ոչ մեկ այդ օրենքից չի խոսել, հիմա հրաման են ստացել, պետք է հետևեն օրենքին»,- նշեց Տիգրանը։

Նա հավելեց, որ մեքենան տեղափոխում է Հայաստան, որովհետև այլընտրանք չունի։

Նշենք, որ ՌԴ քաղաքացի գնորդները ավելի վաղ տեսաուղերձով դիմել էին ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված էր տեսաուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալիֆորնիան մինչեւ 2035 թվականը կհրաժարվի բենզինով աշխատող նոր ավտոմեքենաների վաճառքից
«Մենք չափից շատ տասնամյակներ ենք ավտոմեքենաներին թույլ տվել աղտոտել օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները...
Իլոն Մասկը հայտարարել է 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին
Այժմ ընկերության ամենաէժան մոդելը` Model 3 սեդանը, 37.990 դոլար արժե...
Իրանում PSA հարթակի վրա նոր մեքենա են արտադրության պատրաստում
Նոր մոդելը կոչվում է պատմության մեջ «ամենաիրանական մեքենա», քանի որ դրանում օտարերկրյա բաղադրիչների մասնաբաժինը նվազագույնի է հասցված․․․
Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է 10 տարի շուտ մտցնել նոր ավտոմքենաների վաճառքի արգելքը, որոնք աշխատում են հանածո վառելիքով․․․
Հայտնի են Mercedes-Benz-ի նոր մոդելի արժեքն ու մատակարարումները սկսելու ժամանակը
Ինչպես եւ նախատեսվում էր, նոր Mercedes-Benz S-Class-ը կարող է լինել բացառապես 6-գլանանի․․․
Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի
«Նման մեքենան կարող է օգտագործվել գրեթե շուրջօրյա, շաբաթը յոթ օր»․․․