News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ոչ մի լավ բան չեն բերի Վաշինգտոնին եւ պետք է «էներգիայի վատնում» համարել: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Հոնկոնգում Չինաստանի Կենտրոնական ժողովրդական կառավարության գրասենյակի ղեկավար Լո Հուեյնին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի կողմից վերջերս կիրառված պատժամիջոցները տարածվում են ինձ վրա: Ես արտերկրում ցենտ անգամ չունեմ, ուստի այդ միջոցները, իմ կարծիքով, պետք է ջանքերի զուր վատնում համարվեն»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Ըստ պաշտոնյայի` պաշտոնավարման ընթացքում նա «արել է այն, ինչ պետք է աներ» իր երկրի եւ Հոնկոնգի համար: Լո Հուոյնին նաեւ կատակել է, որ կարող էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 100 դոլար ուղարկել, որպեսզի այդ միջոցները սառեցվեն, իսկ պատժամիջոցներն ինչ-որ կերպ արդարեցնեին իրենց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել