News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանի հյուսիսային Մոնղոլիայի ինքնավար շրջանի Բայան Նուր քաղաքում իշխանությունները հայտնել են ժանտախտից եւս մեկ մահվան մասին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հիգիենայի եւ առողջության հարցերով հանձնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, քաղաքում մինչեւ 2020-ի վերջ համաճարակաբանական վտանգին արձագանքման բարձր (3-րդ) մակարդակ է հայտարարվել:

Օգոստոսի 6-ին Ներքին Մոնղոլիայի վարչակազմը հայտարարել էր աղիքային ժանտախտից Բաոթոու քաղաքում մեկ մարդու մահվան մասին: Հիվանդության տարածումը կանխելու համար բժիշկները մեկուսացրել էին մի քանի տասնյակ բնակչի, ովքեր շփում էին ունեցել վարակվածների հետ:

Ժամանակ առ ժամանակ համաճարակաբանական հսկողության մարմինները ժանտախտի դեպքեր են գրանցում ՉԺՀ հյուսիսում` տափաստանային գոտում, ինչպես նաեւ` հարեւան Մոնղոլիայում: Հաճախ վարակումը տեղի է ունենում կրծողների միսն ուտելուց հետո, ինչը ծայրաստիճան վտանգավոր է, քանի որ դրանք հաճախ վարակի տարածող են դառնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել