News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սոֆիայի կենտրոնական Ցարիգրադի մայրուղին` Օրլովի կամուրջի եւ Անկախության հրապարակի հարեւանությամբ, կառավարության, Ժողովրդական ժողովի (պառլամենտ) եւ նախագահի աշխատակազմի շենքերի միջեւ, շաբաթ օրն արգելափակվել է վրանային ճամբարներով, որոնք անցած գիշեր տեղադրվել էին հակակառավարական բողոքների մասնակիցների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցուցարարները վրանները տեղադրել են ճանապարհի վրա եւ մերժել են ոստիկանության առաջարկները` դրանք մայթ տեղափոխելու մասին: Օրլովի կամրջի վրա ամուր բարիկադներ են կառուցվել, որոնք արգելափակել են ճանապարհահատվածը: Ցուցարարները քարեր եւ շշեր են հավաքում: Բողոքի ցույցի մասնակիցների շրջանում շատ կանայք կան, որոնք խանգարում են ոստիկանությանը ուժ կիրառել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սոֆիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Կրասիմիրա Ստոյադինովան:

Ըստ նրա` բանակցությունները ցուցարարների հետ վրանային քաղաքի լուծարման շուրջ կշարունակվեն: «Մենք հարգում ենք բողոքելու իրավունքը, բայց հորդորում ենք դրա մասնակիցներին խաղաղ գործողություններ իրականացնել, որոնք չեն խանգարի Սոֆիայի մյուս բնակիչներին»,- հավելել է Ստոյադինովան:

Ցուցարարներն արդեն 31 օր բողոքի ցույցեր են անցկացնում Սոֆիայում եւ երկրի այլ քաղաքներում` պահանջելով կառավարության եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւ հրաժարականը: Նախարարների կաբինետը, ըստ նրանց, թաթախված է կոռուպցիայի մեջ եւ իր աշխատանքի ընթացքում չի կարողացել բարեկեցիկ կյանք եւ արժանապատիվ աշխատավարձ ապահովել քաղաքացիների համար: Գեշեւին ցուցարարները մեղադրվում են նախագահ Ռումեն Ռադեւի վրա հարձակման, ցուցադրական խուզարկություններ եւ ձերբակալություններ կազմակերպելու մեջ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել