News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ արմատական ​​թալիբները ռազմական կապի ալիք են ստեղծել տվյալների փոխանակման համար: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով կազմակերպության քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինին:

Ըստ նրա, եթե որեւէ խախտում է տեղի ունենում, թալիբները տեղեկացնում են ամերիկյան կողմին եւ հակառակը:

Այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ-ն եւ «Թալիբան» արմատական ​​աֆղանական շարժումն ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր էին ստորագրել:

Պայմանավորվածությունների համաձայն` ամերիկյան զորքերը պետք է հեռանան Աֆղանստանից գործարքի կնքումից 14 ամիս անց: Ներկայումս ՆԱՏՕ-ի զինծառայողներն արդեն լքել են հինգ բազաները, որոնք տեղակայված են աֆղանական տարածքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել